Կառլո Անչելոտտի. «Առաջին և երկրորդ խաղակեսերի սկիզբը երկու թիմերի համար էլ դժվար ստացվեց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։

«Մեզ համար դժվար էր, այդպես էր։ Առաջին և երկրորդ խաղակեսերի սկիզբը երկու թիմերի համար էլ դժվար ստացվեց։ Բարդ հանդիպում էր։ Մենք շատ լավ հնարավորություններ ունեինք և լավ պաշտպանվեցինք՝ չնայած կորուստներին: Մենք վտանգավոր էինք անցումային դրվագներում։ Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց կարող էինք ոչ-ոքի խաղալ:

Առավելությունը պատասխան խաղից առաջ փոքր է։ Մեզանից ոչ ոք չէր պատկերացնում, որ դիմակայության ելքը կարող է որոշվել այստեղ։ Սա լավ արդյունք է, բայց մեր մարզադաշտում դեռ 90 րոպե կա, և ամեն ինչ այլ կերպ կլինի»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։