Թոմաս Մյուլեր. «Մենք պետք է շնորհավորենք մեր մրցակիցներին»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նշել է, որ Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բայերի» դեմ խաղը (0:3) մղձավանջային էր։

«Մենք պետք է շնորհավորենք մեր մրցակիցներին, ովքեր անհավանական հաղթական շարան են կազմում: Տիտղոսի համար պայքարը դեռ չի ավարտվել։ Բայց նախ պետք է մեր գործերը կարգի բերել։ Հաջորդ ամենակարևոր հանդիպումը կկայանա չորեքշաբթի»,- գրել է Մյուլերը սոցցանցերում։

«Բայերը» 55 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է։