Սվեն-Էրան Էրիկսոնը կգլխավորի «Լիվերպուլի» լեգենդներից կազմված թիմը «Այաքսի» լեգենդների դեմ բարեգործական խաղում

Շվեդ Սվեն-Էրան Էրիկսոնը կգլխավորի «Լիվերպուլի» լեգենդներից կազմված թիմը «Այաքսի» լեգենդների դեմ բարեգործական խաղում, հայտնում է անգլիական ակումբի կայքը։

Անգլիական թիմը կմարզեն նաև Յան Ռաշը, Ջոն Բարնսը և Ջոն Օլդրիջը։

Բարեգործական խաղին կմասնակցեն Եժի Դուդեկը, Սանդեր Վեստերֆելդը, Մարտին Շկրտելը, Ֆաբիո Աուրելիոն, Գրեգորի Վիգնալը, Ջիբրիլ Սիսեն, Ռայան Բաբելը և այլք։ Հանդիպումը կկայանա «Էնֆիլդում» մարտի 23-ին։

Հունվարի 11-ին մասնագետն ասաց, որ իր մոտ քաղցկեղ են ախտորոշել։

2024 թվականի մայիսին մարզիչը կդառնա 76 տարեկան։