Ֆաբիան Ռուիս. «ՊՍԺ-ն պարտավոր չէ հաղթել Չեմպիոնների Լիգան»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հայտարարել է, որ իր թիմը պարտավոր չէ հաղթել Չեմպիոնների Լիգան։

Հիշեցնենք, որ վաղը փարիզցիները ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում կխաղան «Ռեալ-Սոսյեդադի» հետ։

«Մենք քրտնաջան աշխատում ենք առաջընթացի համար, բայց թիմը չպետք է հաղթի Չեմպիոնների Լիգան: Մենք ցանկանում ենք վերցնել այդ գավաթը, բայց ճնշում կամ պատասխանատվություն չենք զգում։ Մենք չենք կարող վերահսկել խոսակցությունները, որոնք տեղի են ունենում դրսում»,- Ռուիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն իր պատմության ընթացքում առավելագույնին հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ 2020 թվականին պարտվեց «Բավարիային»։