Մասիմիլիանո Ալեգրիի համար «Ուդինեզեի» հետ հանդիպումը 405-րդը կլինի թուրինյան թիմի գլխավորությամբ

Փետրվարի 12-ին «Յուվենտուսը» կընդունի «Ուդինեզեին» Ա Սերիայի 24-րդ տուրի խաղում։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար հանդիպումը 405-րդը կլինի թուրինյան թիմի գլխավորությամբ։

Այս ցուցանիշով նա կհավասարվի Մարչելո Լիպիին ու նրա հետ կկիսի երկրորդ տեղը Յուվենտուսի պատմության մեջ։

Մարզիչների շրջանում «Յուվենտուսի» գլխավորությամբ հանդիպումների քանակով ռեկորդակիրը Ջովանի Տրապատոնին է՝ 596։