«Բայերի» սպորտային տնօրեն․ «Ես վստահ եմ, որ Խաբի Ալոնսոն կմնա «Բայերում»»

«Բայերի» սպորտային տնօրեն Սիմոն Ռոլֆեսը վստահ է, որ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն տեսանելի ապագայում չի հեռանա ակումբից։

«Ես վստահ եմ, որ Ալոնսոն կմնա «Բայերում»։ Պատճառներից մեկը պայմանագիրն է։ Մյուսն այն է, որ նա և իր ընտանիքը Լևերկուզենում իրենց հարմարավետ են զգում։ Նա գիտի, թե ինչ ունի այս ակումբում։ Նա նույնպես շատ լավ թիմ ունի, պայծառ հեռանկարներ։ Թիմային փոփոխություններ չեն սպասվում։ Հաջորդ տարի մենք անպայման բարձրակարգ թիմ կունենանք»,- Ռոլֆեսի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մերսիսայդցիները քննարկում են հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլում» Ալոնսոյի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը։ Իսպանացի մասնագետը դեմ չէ բանակցություններին, սակայն ոչ մի որոշում չի կայացնի մինչև մրցաշրջանի ավարտը։