Գլեյզերների ընտանիքը ցանկանում է տեսախցիկներ տեղադրել ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա

Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում է տեսախցիկներ տեղադրել ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա՝ ակումբի երկրպագուներին հեռարձակումներ վաճառելու համար, հաղորդում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ Էդ Վուդվորդը ոգեշնչել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, իսկ Գլեյզերների մեծ հույսը հավելյալ իրականության (AR) համակարգի ներդրումն է։ Տեխնոլոգիան արդեն գոյություն ունի, ըստ որի խաղացողը կարող է իր մարմնին կրել AR սարք, իսկ երկրպագուն աշխարհի ցանկացած կետում կարող է վճարել չնչին գումար՝ հանդիպումը տեսնելու իր սիրելի խաղացողի աչքերով:

Նաև «Մանչեսթեր Յունայթեդն» իր հսկա երկրպագուների բազայով կարող է մեծ գումար վաստակել, եթե երկրպագուները վճարեն Մարկուս Ռեշֆորդի կամ Բրունու Ֆերնանդեշի համար 90 րոպե: