«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Ես չգիտեմ, թե արդյոք մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում գործերը լավ են ընթանում, մենք գրեթե հավասարվում ենք «Ինտերին», որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Հետ նայելն իմաստ չունի, պետք է առաջ շարժվել, փորձել որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել Ա Սերիայում և հաջող հանդես գալ Եվրոպայի Լիգայում։
Ինչ-որ չափով լավ է, որ մենք հաղթեցինք այնպես, ինչպես այսօր, քանի որ ցուցադրեցինք շատ ամուր պաշտպանողական խաղ և հաղթելու ցանկություն։ Սա կարևոր նշան է։ «Միլանը» այսօր խաղաց հավասարակշռված, կազմակերպված, շատ քրտնաջան աշխատելով, քանի որ «Նապոլին» պարտադրեց դա: Նման պայմաններում անառիկ պահել դարպասը պետք է մեզ վստահություն տա»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: