Բրազիլիայի հավաքականը չկարողացավ նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը

Փետրվարի 12-ի գիշերը կայացել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի հարավամերիկյան ընտրական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրի Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը։

Հանդիպումն ավարտվել է արգենտինացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Միակ գոլի հեղինակ դարձավ Լուչիանո Գյունդուն։

Այս հաղթանակը Արգենտինային թույլ տվեց վաստակել հինգ միավոր և խմբում զբաղեցնել առաջին տեղը։ Բրազիլիան (3) զբաղեցրեց երրորդ տեղը և չկարողացավ նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

Երկրորդ տեղի համար կպայքարեն Պարագվայը և Վենեսուելան։ Պարագվայցիները չորս միավորով երկրորդ տեղում են, իսկ վենեսուելացիները մեկ միավորով քառյակի վերջին տեղում են:

Բրազիլիայի հավաքականը հաղթել է Օլիմպիական խաղերի վերջին երկու ֆուտբոլային մրցաշարերում։