«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ սեր չի զգում լոնդոնյան թիմի երկրպագուների կողմից, սակայն ընդգծել է, որ դա հասկանալի է։
«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
«Արդյո՞ք ես սկսում եմ սեր զգալ «Չելսիի» երկրպագուների կողմից: Ոչ, ոչ, ես պետք է անկեղծ լինեմ, ես դա չեմ զգում, քանի որ ակումբը հաղթել է Չեմպիոնների Լիգան, ներքին գավաթները և Պրեմիեր Լիգան: Ինչո՞ւ են «Չելսիի» երկրպագուները սիրում ինձ այս վեց կամ յոթ ամիսների ընթացքում դա անելուց հետո։
Մենք հասել ենք Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, բայց Պրեմիեր Լիգայում այնքան էլ լավ տեղում չենք: Կարծում եմ՝ այս փուլում ես հարգանք եմ զգում երկրպագուների կողմից։ Ես նրանց տեսնում եմ փողոցում և չեմ ստի, նրանք բոլորն էլ բարի են իմ հանդեպ»,- ասել է Պոչետինոն Sky Sports-ին տված հարցազրույցում։