Մարկո Ռոուզ. ««Լայպցիգը» չի վախենում «Ռեալից»»

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ռեալի» հետ առաջին տնային հանդիպման սպասելիքներով։

«Մենք հաստատ չենք վախենում «Ռեալից»։ Մենք անհամբեր սպասում ենք այս մրցակցի հետ հանդիպմանը, ցանկանում ենք առաջադրանքը կատարել մեր տնային մարզադաշտում։ Ահա թե ինչի համար մենք քրտնաջան աշխատեցինք նախորդ և այս մրցաշրջանում խմբային փուլում:

Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում ակնառու առաջընթաց է գրանցել և դարձել է Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք բացառիկ լավ մարզավիճակում են։ Նրանք գիտեն, թե ինչպես խաղալ և հաղթել Չեմպիոնների Լիգան: Եվ մենք գիտենք նրանց որակների մասին։

Բայց մենք նաև լավ թիմ ունենք, և մեր հայտացուցակում կան նաև գերազանց խաղացողներ։ Մենք ամեն ինչ կտանք և հնարավորություններ կփնտրենք այս դիմակայությունը դրական նոտայով սկսելու համար»,- Ռոուզի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին Լայպցիգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։