Իլկայ Գյունդողանը իր կարիերայում առաջին անգամ կատարել է 10 գոլային փոխանցում մեկ մրցաշրջանում

Փետրվարի 11-ին «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ (3-3) Լա Լիգայի 24-րդ տուրի խաղում։

Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Բարսայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով 63-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լևանդովսկուն։

Գյունդողանի համար գոլային փոխանցումը 10-րդն էր այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում: Squawka-ի համաձայն՝ Գյունդոգանը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գրանցեց 10+ գոլային փոխանցում մեկ մրցաշրջանում։