Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով Լա Լիգայի 24-րդ տուրի «Ժիրոնայի» հետ խաղում (4:0) ձախ կոճի սալջարդ էր ստացել, ասել է, որ շուտով կվերադառնա խաղադաշտ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին աջակցության համար։
«Ես շուտով կվերադառնամ, ձեր հաղորդագրություններն ինձ օգնեցին մնալ դրական: Շնորհակալություն, Մադրիդիստներ», – գրել է կիսապաշտպանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը երկու-երեք շաբաթ բաց կթողնի ձախ կոճի բարձր աստիճանի սալջարդի պատճառով, որը նա ստացել էր «Ժիրոնայի» հետ Իսպանիայի առաջնության վերջին խաղում (4:0)։