Փետրվարի 11-ին «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի խաղում արտագնա խաղում 6։0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական։ 22-ամյա եզրային հարձակվողը «Արսենալում» իր գոլերի թիվը հասցրեց 51-ի:
Ըստ Sky Sports-ի՝ Սական դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով 50 գոլ է խփել «Արսենալի» կազմում 1978 թվականի Ֆրենկ Սթեփլթոնից հետո: