Տակեֆուսա Կուբոն երկարաձգեց պայմանագիրը

«Ռեալ Սոսյեդադը» հայտարարել է կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

22-ամյա ճապոնացու և ակումբի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

«Ռեալ Սոսյեդադը» Կուբոյին ձեռք է բերել Մադրիդի «Ռեալից» 2022 թվականի ամռանը 6,5 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը ներկայումս Transfermarkt պորտալը գնահատում է 60 միլիոն եվրո: