«Բրայթոնը» նախատեսում է 10 միլիոն եվրո առաջարկել «Բոկա Խունիորսի» հենակետային կիսապաշտպան Էզեկիլ Ֆերնանդեսի համար, գրում է լրագրող Էքրեմ Կոնուրը X-ում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 21-ամյա խաղացողով հետաքրքրված է «Սպարտակը»: Այս տեղեկությունը հաստատել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը՝ ասելով, որ արգենտինացին կարող է հեռանալ «Բոկայից» 15 միլիոն եվրոյի դիմաց։
2023 թվականի մրցաշրջանում Ֆերնանդեսը «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում, վաստակել 8 դեղին և 2 կարմիր քարտ։