Գարի Նևիլը գնահատել է «Արսենալի» և «Լիվերպուլի»՝ Պրեմիեր Լիգայում հաղթելու հնարավորությունները

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը գնահատել է «Արսենալի» և «Լիվերպուլի»՝ Պրեմիեր Լիգայում հաղթելու հնարավորությունները։

«Կարծում եմ՝ «Արսենալն» այժմ ամենամոտն է «Մանչեսթեր Սիթիին»: «Այո, «Լիվերպուլն» այժմ առաջին տեղում է, թիմը հիանալի մարզիչ ունի, բայց «Արսենալին» հետևելով՝ ես տեսնում եմ, որ նրանք ավելի լավն են, քան «Լիվերպուլը», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Լիվերպուլը» 24 խաղից հետո 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն երկու միավոր պակաս ունեցող «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում պակաս ունի։ «Արսենալը» 52 միավորով երրորդն է: