Վիսամ Բեն Յեդերը կարող է ֆրանսիական մեկ այլ ակումբ տեղափոխվել

33-ամյա ֆրանսիացի հարձակվող և «Մոնակոյի» ավագ Վիսամ Բեն Յեդերը չի երկարաձգի պայմանագիրը մոնեգասկների հետ, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը, հայտնում է Le10sport.com-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը կհեռանա ակումբից, որի կազմում հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։

Հաղորդվում է, որ Բեն Յեդերի կարիերան շարունակելու հավանական տարբերակներից մեկը «Մարսելի» հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելն է։ Աղբյուրը նաև շատ հավանական է համարում հարձակվողի հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։

Այս մրցաշրջանում Բեն Յեդերը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 33-ամյա հարձակվողի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո, իսկ 2019 թվականին մոնեգասկները նրա համար վճարել են 40 միլիոն եվրո: