Կալվին Ֆիլիպսը պատմել է, թե ինչպես է Պեպ Գվարդիոլան բացասաբար ազդել իր ինքնագնահատականի վրա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը, ով հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում», խոսել է հոգեբանական տեսանկյունից ամենադժվար իրավիճակի մասին, որին բախվել է «քաղաքայինների» հետ ելույթների ժամանակ։

«Ինձ համար ամենադժվար պահն այն էր, երբ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Պեպն ասաց, որ ես ավելորդ քաշ ունեմ: Նա ճիշտ էր ասել, բայց ուղերձը հասցնելու տարբեր եղանակներ կան: Պեպը վրդովված էր, որ ես ավելի շուտ չվերադարձա մարզումների։ Գվարդիոլան ցանկանում էր, որ ես սկսեմ մարզվել մրցաշարի ավարտի հաջորդ օրը և խաղամ ընկերական խաղերի։ Սակայն այս տեղեկությունն իմ ուշադրության չարժանացավ, քանի որ եթե ինձ հարցնեին այդ մասին, ես այդպես էլ կանեի։

Թյուրիմացություն էր, նա շատ հիասթափված էր, որ ես վերադարձա մեկուկես կիլոգրամ ավելցուկով։ Դա մեծ հարված էր իմ վստահությանը և այն, թե ինչ էի զգում «Սիթիում»: Իմ ընտանիքը նույնպես դժգոհ էր դրանից, հատկապես մայրս»,- Ֆիլիպսի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։