Անգլիական երկու գրանդ ուզում է գնել Մարտին Սուբիմենդիին

Անգլիական երկու բարձրակարգ ակումբներ մտադիր են ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» կենտրոնական կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին: Այս մասին հայտնում է Football Transfers-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլն» ու «Արսենալը» պատրաստ են պայքարել 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Երկու ակումբներն էլ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են առաջարկ անել «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությանը։

Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո։