Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել գերմանական գրանդ ակումբ

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել գերմանական ֆուտբոլի գրանդ ակումբ։ Այս մասին հայտնել է լրագրող Թոբի Ալտշաֆլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» լրջորեն հետաքրքրված է 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։ Ամռանը լրանում է ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, և մյունխենցիները նախատեսում են օգտվել դրանից՝ պայմանավորվելով կիսապաշտպանի հետ ազատ գործակալի կարգավիճակով։

Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։