Այսօր՝ փետրվարի 10-ին, «Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Ինտերին» Ա Սերիայի 24-րդ տուրի խաղում՝ 2:4: Հռոմեական թիմը կրեց իր առաջին պարտությունը այն բանից հետո, երբ թիմը լքեց պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Վերջին անգամ «Ռոման» Ա Սերիայի խաղում պարտվել է գրեթե մեկ ամիս առաջ՝ հունվարի 14-ին: Դա տեղի ունեցավ «Միլանի» հետ արտագնա խաղում՝ 1:3։ Առաջնության հաջորդ երեք հանդիպումներում Ջալլորոսին հաղթել է «Վերոնային» (2:1), «Սալերնիտանային» (2:1) և «Կալյարիին» (4:0):
«Ռոման» 24 տուրից 38 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը հռոմեացիները կանցկացնեն կիրակի օրը՝ փետրվարի 18-ին։ Դանիելե դե Ռոսսիի թիմն առաջնության 25-րդ տուրում արտագնա խաղում կհանդիպի «Ֆրոզինոնեի» հետ։