Ալեքսանդր Զինչենկոն ասել է, որ պատրաստ է խաղալ նույնիսկ դարպասապահի դիրքում

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն ասել է, որ պատրաստ է խաղալ նույնիսկ դարպասում։

«Ուզում եմ ասել, որ որտեղ էլ որ մարզիչս տեսնի ինձ, ես պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։ Նույնիսկ դարպասապահի դիրքում»,- Զինչենկոյի խոսքը մեջբերում է VBET News-ը։

Զինչենկոն «Արսենալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից», փոխանցում է Transfermarkt ինտերնետային պորտալը 35 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Այնուամենայնիվ, նրա շուկայական արժեքը կազմում է 42 միլիոն եվրո, ինչը նրա կարիերայի գագաթնակետն է:

Ներկա պահին Պրեմիեր Լիգայի 23 խաղից հետո «Արսենալը» 49 միավորով երրորդ տեղում է։