«Ռեալի» երկրպագուները «Ժիրոնայի» դեմ խաղում երգել են, որ Չավին մնա ակումբում

Պրիմերայի 24-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» (4:0) հանդիպման երկրպագուները «Բեռնաբեուում» երգել են, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մնա ակումբում, հայտնում է Մադրիդի Ունիվերսալի էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։ Մասնագետը ակումբը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերի 6-ից։ Նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը նվաճեց երկու գավաթ՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը (երկուսն էլ՝ 2022/23 մրցաշրջանում)։

Ներկայումս Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 24 խաղում վաստակել է 61 միավոր։ «Ժիրոնան» իր հերթին երկրորդ տեղում է՝ վաստակելով 56 միավոր։