Մարկ-Անդրե տեր Շտեգենը այսօր կարող է խաղադաշտ դուրս գալ

«Բարսելոնան» սոցցանցում գրառում է կատարել, որը միանշանակ ուրախացրել է երկրպագուներին։

Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը թույլտվություն է ստացել բժշկական թիմից. գերմանացին կարող է մասնակցել Լա Լիգայի կիրակի օրը կայանալիք «Գրանադայի» դեմ հանդիպմանը: Տեր Շտեգենի վերադարձը կարևոր պահ է։

«Բարսելոնայի» հիմնական դարպասապահը վերջին անգամ խաղացել է երեք ամիս առաջ՝ նոյեմբերի 12-ին։ Այժմ ֆուտբոլիստը պատրաստ է կրկին օգնել իր թիմին։ Բացի այդ, եզրային Ռաֆինյան բժիշկներից խաղալու թույլտվություն է ստացել. բրազիլացին բաց է թողել մեկ ամիս:

«Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպումը այսօր՝ կեսգիշերին։