«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին: Ըստ The Sun տաբլոիդի լրագրողների՝ աստղային պորտուգալացի մարզիչը կցանկանար աշխատել արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ։
Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը ներկայումս պաշտպանում է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի գույները։ Մոուրինյոն պատրաստ է ընդունել նոր մարտահրավեր և տեղափոխվել MLS:
«Special One»-ը հունվարի կեսերին հեռացվեց «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Պորտուգալացու հրաժարականից հետո հռոմեական թիմը գլխավորում էր իտալացի մասնագետ Դանիելե դե Ռոսին։