«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բայերից» կրած պարտությունից հետո (0:3) մեկնաբանել է.
«Հիմա մենք հինգ միավորով հետ ենք մնում, բայց դեռ շատ խաղեր կան առջևում: Սա ցավալի հարված է, մենք այլ արդյունք էինք ուզում։ Այժմ ակնհայտ է, որ մենք պետք է կենտրոնանանք Չեմպիոնների Լիգայի և Բունդեսլիգայի հաջորդ խաղի վրա: Պետք է փորձենք հնարավորինս շատ միավորներ վաստակել։
«Բայերը» ֆավորի՞տն է: Մեր որոշելիքը չէ: Մյուս բոլորի որոշելիքն է լինելու: Մենք պետք է կենտրոնանանք մեր վրա և կատարելագործվենք։ Մենք պետք է արագ շրջենք իրավիճակը»,- ասել է Քեյնը Sky Sports-ին: