Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Լա Լիգայի 24-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) կատակել է թիմակից Ջուդ Բելինգհեմի հասցեին։
Բելինգհեմն այս խաղում դուբլի հեղինակ դարձավ, իսկ խաղից հետո սոցցանցերում գրառում կատարեց. «Դեռ ոչինչ որոշված չէ, մենք կշարունակենք քրտնաջան աշխատել»։
Վալվերդեն մեկնաբանություններում նշել է. «Չի կարելի երեք ոտքով խաղալ»։