Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ըստ ամենայնի, շուտով կգլխավորի «Բարսելոնան»։
Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Ալֆրեդո Մարտինեսը իր սոցիալական ցանցերում, Ֆլիկն արդեն սկսել է աշխատել կատալոնական ակումբում։
Գերմանացի մասնագետը սկսել է սովորել իսպաներեն, ինչպես նաև օգնականներ է փնտրում, ովքեր կօգնեն իրեն Բարսելոնայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «բլաուգրանայի» գլխավոր մարզչի պաշտոնը։