Նիկո Ուիլյամսով հետաքրքրվում է լոնդոնյան ակումբը

«Չելսին» իր տրանսֆերային ցուցակում համալրել է Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվողին: Խոսքը Նիկո Ուիլյամսի մասին է, ով Եվրոպայի շատ թոփ-ակումբների ռադարում է։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Չելսին» մի քանի անգամ սկաուտներ է ուղարկել Ուիլյամսին ուսումնասիրելու համար։ Սակայն «թոշակառուները» տրանսֆերի համար դեռ որևէ քայլ չեն ձեռնարկել։

21-ամյա Ուիլյամսը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։