19-ամյա հարձակվող Խոսե Մելրոն, ով հանդես է գալիս Լիսաբոնի «Բենֆիկայի» երիտասարդական թիմում, հնարավորություն ունի կարիերան շարունակել Իսպանիայի առաջնության թոփ-ակումբում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է պայմանագիր կնքել հեռանկարային հարձակվողի հետ։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մելրոն lav ելույթ է ունենում «Բենֆիկայի» երիտասարդական թիմում։ Հարձակվողը 16 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է: Հաջորդ հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն «Գրանադայի» հետ: