«Արսենալը» խփեց Պրեմիեր Լիգայում 8000-րդ գոլը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում ուժերը չափեց «Վեսթ Հեմի» հետ։

հանդիպումն ավարտվեց 6:0՝ հօգուտ «զինագործների»։ Նշենք, որ Միկել Արտետայի թիմի չորրորդ գոլը ութ հազարերորդն էր «Արսենալի» համար Անգլիայի առաջնության շրջանակներում։

Ավելի շատ գոլեր են խփել միայն «Մանչեսթեր Սիթին» (8107), «Լիվերպուլը» (8222) և «Մանչեսթեր Յունայթեդը» (8228)։