Թոմաս Պարտին կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է առաջիկա ամռանը գնել Լոնդոնի «Արսենալի» հենակետային կիսապաշտպանին։ Ըստ Fichajes-ի՝ թուրինյան ակումբը մտադիր է պայմանագիր կնքել Թոմաս Պարտիի հետ, որին «զինագործները» պատրաստ կլինեն վաճառել մրցաշրջանի ավարտին։

Նախկինում «Արսենալի» ղեկավարությունը որոշել էր վաճառել կիսապաշտպանին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Զինագործները» գոհ չեն, որ գանացին շատ հաճախ է վիրավորվում:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ԱՊԼ-ում անցկացրել է 4 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։ Գանացին «Արսենալ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը՝ Մադրիդի «Ատլետիկոյից»։