Հարի Քեյն․ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Բավարիային»»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ ցանկանում է մյունխենյան ակումբի հետ տիտղոսներ նվաճել։

«Այս պահին ես չունեմ բավարար թիմային գավաթներ, բայց ես ցանկանում եմ դրանք նվաճել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Բավարիային»։ Առջևում մեզ հանդիպում է «Բայերի» հետ, և ես հույս ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի»,- Քեյնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից՝ տեղափոխվելով Լոնդոնի «Թոթենհեմից» 110 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։