«Միլանը» ցուցադրել է 2023/2024 մրցաշրջանի պահեստային մարզաշապիկը

«Միլանը» ցուցադրել է թիմի չորրորդ կամ պահեստային մարզաշապիկը ընթացիկ մրցաշրջանի համար։ Պատրաստված է երկու տարբերակով՝ սև և սպիտակ։ Ռոսոներիների տեխնիկական հովանավորը ամերիկյան Puma ընկերությունն է։

Ինչպես ասվում է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ, երեկ երեկոյան Միլանում բացառիկ միջոցառման ժամանակ ներկայացվել է մարզահագուստի երկու տարբերակ: Չորրորդ հանդերձանքի շապիկները պատկերում են Միլան քաղաքի ճարտարապետության տարրերը։ Նշվում է, որ «ռոսոներիների» ֆուտբոլիստներն առաջին անգամ կկրեն այս համազգեստը «Նապոլիի» հետ խաղում, որը կկայանա փետրվարի 11-ին «Սան Սիրոյում»։

Այս մրցաշրջանում Ա Սերիայի 23 տուրից հետո «Միլանը» 49 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։ «Ռոսոներիները» վերջին արշավն ավարտեցին չորրորդ տեղում և ստացան Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։