Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն մոտ ապագայում կարող է գլխավորել «Տորինոն», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս պահին մասնագետը «Մարսելի» գլխավոր մարզիչն է։ Գատուզոն «Տորինոյի» ղեկավարության ցուցակի ամենացանկալի մարզիչներից մեկն է։
Ֆրանսիական ակումբը Լիգա 1-ում 8-րդ տեղում է, «Տորինոն» Ա Սերիայում 10-րդն է։