Կիլիան Մբապպեն բաց կթողնի «Լիլի» հետ հանդիպումը

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիս Հոքինսն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքը լուրջ չէ, և ֆուտբոլիստը երկար ժամանակ շարքից դուրս չի գա։

Ըստ աղբյուրի՝ Մբապպեն այսօրվա մարզումը կանցկացնի թիմից առանձին։ Մբապպեն բաց կթողնի «Լիլի» հետ վաղը կայանալիք հանդիպումը, քանի որ մարզչական շտաբը չի ցանկանում վտանգել ֆուտբոլիստի առողջությունը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բրեստի» հետ Ֆրանսիայի գավաթի խաղում։