«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիոնալ է արձագանքել «Ալ-Հիլալի» երկրպագուների (0-2) պահվածքին ընկերական խաղում։
Հանդիպման ընթացքում ամեն անգամ, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը դիպչում էր գնդակին, երկրպագուները վանկարկում էին Լիոնել Մեսսիի անունը։ Ռոնալդուն մի քանի անգամ ձեռքը մոտեցրեց ականջին, և մի դրվագում նա դիմեց տրիբունաներին հետևյալ խոսքերով․
«Այստեղ ես եմ, ոչ թե Մեսսին»։
Խաղից հետո էլ երկրպագուներից մեկը «Ալ-Հիլալի» շարֆ է նետել հանդերձարան ուղևորվող 39-ամյա ֆուտբոլիստի վրա։ Պորտուգալացին վերցրել է շարֆը և դրանով մաքրել սեռական օրգանները։
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Ալ-Նասր» – «Ինտեր Մայամի» խաղը (6-0), որի կազմում խաղում է Մեսսին։ Ռոնալդուն այս խաղին չմասնակցեց՝ արգենտինացի հարձակվողը խաղադաշտ մտավ հանդիպման վերջնամասում։