Յուրգեն Կլոպն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մոհամեդ Սալահը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե երբ է սպասվում հարձակվող Մոհամեդ Սալահի խաղադաշտ վերադառնալը։

31-ամյա եգիպտացին վնասվածք է ստացել Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի Գանայի հետ խաղում (2:2): Հետազոտությամբ պարզվել է հարձակվողի մկանային վնասվածք։

«Մենք հստակ չգիտենք, բայց հուսով ենք, որ նա հաջորդ շաբաթ կվերադառնա մարզումների:

Այժմ նա փուլերով ապաքինվում է և կվերադառնա մարզումներին ընդհանուր խմբում կա՛մ հաջորդ, կա՛մ երկու շաբաթից։ Բայց եթե նրան հարցնեք, նա կասի, որ պատրաստ է հաջորդին»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։