Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Իմ նպատակը չորս գավաթ նվաճելն է մեկ մրցաշրջանում»

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարել է, որ մերսիսայդցիները ծրագրում են այս մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր գավաթները:

«Այժմ յուրաքանչյուր խաղ եզրափակչի է նման։ Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Նույնիսկ ոչ-ոքին պարտություն է զգացվում։ Բայց ամեն ինչ կախված է կայունությունից։ Այսուհետև մինչև մրցաշրջանի ավարտը ես ամբողջությամբ կենտրոնացած եմ լինելու հնարավոր բոլոր գավաթները նվաճելու վրա։

Իմ նպատակը չորս գավաթ նվաճելն է մեկ մրցաշրջանում: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել ցանկացած թիմի»,- CNN Sports-ին ասել է Ալեքսանդր-Առնոլդը: