Դեկու. «Մոուրինյոն իմ ընկերն է, բայց մենք երկար ժամանակ չենք խոսել»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում «Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հնարավոր նշանակման մասին։

Պորտուգալացին նշել է նաև «Բոլոնիայի» մարզիչ Տիագո Մոտտային։

«Մոուրինյո՞ն։ Ժոզեն իմ ընկերն է, բայց մենք երկար ժամանակ չենք խոսել։ Տիագո Մոտտա՞ն։ «Բոլոնիայի» շատ խաղեր չեմ տեսել, քանի որ մենք անընդհատ զբաղված ենք ճանապարհորդություններով, ես հետևում եմ այլ թիմերի։ Նա գերազանց արդյունքներ ունի, բայց մեր միջեւ շփում չի եղել»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Դեկուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։