Պրեմիեր Լիգան հրապարակել է հունվար ամսվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդների ցուցակը

Պրեմիեր Լիգան հրապարակել է հունվար ամսվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդների ցուցակը։

2024 թվականի առաջին ամսվա լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են Միկել Արտետան («Արսենալ»), Ռոբ Էդվարդսը («Լութոն»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Ունայ Էմերին «Ասթոն Վիլայից»։

23 տուրից հետո ԱՊԼ-ի առաջատարը 51 միավորով «Լիվերպուլն» է։