Կիլիան Մբապպեն երբեք չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն երբեք չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալարդոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը փարիզեցիների հետ և երբեք չի խաղա մադրիդյան ակումբում։

Փետրվարի 7-ին հաղորդվում էր, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալից» պահանջում է 50 միլիոն եվրո աշխատավարձ և 120 միլիոն բոնուս։

Հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։