«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի չեմպիոնության շանսերի մասին։
««Սանտյագո Բեռնաբեուում «Ռեալին» հաղթելը շատ յուրահատուկ կլիներ։ Եթե նույնիսկ հաղթենք «Ռեալին», մենք չենք կարողանա խոսել Լա Լիգայում հաղթելու մասին։ Գլոբալ առումով սա մեզ մեծ առաջ մղում կտար, բայց առաջնությունը հաղթելու համար պետք է 90 միավոր վաստակենք»,- ասել է Միշելը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս պահին «Ժիրոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 56 միավորով։ Առաջատար Մադրիդի «Ռեալից» տարբերությունը երկու միավոր է։