Յոզուա Կիմմիխը և Դայո Ուպամեկանոն վերադարձել են թիմի մարզումներին

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Յոզուա Կիմմիխը և Դայո Ուպամեկանոն վերադարձել են թիմի հետ մարզումներին։

«Երկու ֆուտբոլիստներն էլ բացակայել են հունվարի 24-ին «Ունիոնի» դեմ տնային հաղթանակից հետո (1:0) վնասվածքի պատճառով: Կիմմիխը ուսի վնասվածք է ստացել, իսկ Ուպամեկանոն ձախ ազդրի հետևի մկանային մանրաթելի պատռվածք է ստացել։ Նրանք այժմ վերադարձել են թիմային մարզումներին Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղից երեք օր առաջ։ Բացի այդ, թիմի համար անհասանելի են ավագ Մանուել Նոյերը (ծնկի փոքր խնդիրներ) և նորեկ Բրայան Սարագոսան (գրիպ)»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս պահին գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 20 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Բայերն» է, որն ունի 52 միավոր։