«Ռեալը» ցանկանում է «Ալ-Նասրի» հետ խաղալ «Սանտյագո Բեռնաբեուի» բացման խաղում

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է «Ալ-Նասրի» հետ խաղալ «Սանտյագո Բեռնաբեու» վերանորոգված մարզադաշտի բացման խաղում։

Ըստ Saudiworldfootball-ի՝ Մադրիդն առաջարկ է ուղարկել սաուդյան ակումբին նախորդ կիրակի: Խաղը կարող է կայանալ այս տարվա վերջին:

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» «Ալ-Նասրին» համարում է «Սանտյագո Բեռնաբեուում» առաջին հանդիպման իդեալական մրցակիցը վերանորոգումից հետո:

Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» դերում հանդես է գալիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Մադրիդի «Ռեալում» անցկացրել է 9 մրցաշրջան և Մադրիդում նվաճել 15 տիտղոս։