«Միլանն» ուզում է գնել «Չելսիի» երեք ֆուտբոլիստի

Իտալական «Միլանը» հայացքն ուղղել է Լոնդոնի «Չելսիի» միանգամից երեք ֆուտբոլիստների վրա։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express տաբլոիդը։

Աղբյուրի համաձայն՝ ամռանը «Միլանը» կփորձի «Չելսիից» ձեռք բերել պաշտպաններ Բենուա Բադիաշիլեին և Տրևո Չալոբային, ինչպես նաև հենակետային կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։

Պրեմիեր Լիգայի 23 տուրից հետո Լոնդոնի «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմն այս պահին ունի 31 միավոր։