«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարիերան կշարունակի Կորեայի K-լիգայում։
31-ամյա ֆուտբոլիստը դարձել է Սեուլի ֆուտբոլիստ։ Պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
2022/23 մրցաշրջանում Լինգարդը խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեստում», որը նա լքել է 2023 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից անգլիացին առանց ակումբի է։