Մայք Մենյանին հետևում է գերմանական գրանդը

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանին հետևում է Մյունխենի «Բավարիան», հայտնում է իտալական Tuttosport պարբերականը։

Մենյանը ՊՍԺ-ի սան է։ 2015-ից 2021 թվականներին Մայքը հանդես է եկել «Լիլում»: Ֆրանսիացի դարպասապահը «Միլան» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ռոսոներիների կազմում Մենյանը 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ 28-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը շուկայական արժեքը գնահատում է 45 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնության 20 տուրից հետո «Բավարիան» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ներքին առաջնության հաջորդ խաղում Թոմաս Տուխելի թիմը կխաղա առաջատար Լևերկուզենի «Բայերի» հետ։