«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Ջեյդոն Սանչոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոյի ապագայի վերաբերյալ, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է 50 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել ֆուտբոլիստին:

Ձմեռային տեղափոխությունից հետո Սանչոն բոլոր մրցաշարերում երեք հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում, որոնցում մեկ գոլային փոխանցում է կատարել։ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բորուսիան» զբաղեցնում է չորրորդ տեղը: Էդին Թերզիչի թիմը 20 տուրերում վաստակել է 37 միավոր։ Դորտմունդի և առաջատար «Բայերի» միջև տարբերությունը 15 միավոր է։